Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան

Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է լինելու ՌԴ ՊՆ «Կապուստին Յար» զորավարժարանում անցկացվող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հիմնական փուլին, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Զորավարժությանը մասնակցել են մոտոհրաձգային ստորաբաժանումներ, հրետանային, տանկային, ավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժեր և միջոցներ՝ ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ։

Զորավարժության ընթացքում խաղարկվել են պաշտպանական և հակահարձակման սցենարներ, կատարելագործվել է համատեղ խնդիրների կատարման ժամանակ ստորաբաժանումների անմիջական ղեկավարումը, հստակեցվել փոխգործակցությունը ռազմական անվտանգության ապահովման առումով:

Ընդհանուր առմամբ, «Կովկաս-2020» զորավարժությունների՝ Հայաստանում անցկացված փուլին ներգրավվել է ավելի քան 1․5 հազար մարդ և շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ երկու պետությունների օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիա, անօդաչու թռչող սարքեր։

wp-apeth