Բնակիչներին տարհանելու մասին փաստաթուղթը ադրբեջանական կեղծիք է

Բնակիչներին տարհանելու մասին փաստաթուղթը ադրբեջանական կեղծիք է

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, հաշվի առնելով սոցիալական ցանցերում հրապարակված «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» փաստաթղթի շուրջ հասարակության մեջ առաջացած հետաքրքրությունը, կանխելու համար չճշտված, իսկ որոշ դեպքերում ապատեղեկատվության տարածմանն ուղղված մեկնաբանությունները, հարկ է համարում իրազեկել, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կրկին ապատեղեկատվություն տարածելու ակտիվ փորձեր են իրականացվում, քանի որ նշված փաստաթուղթը կեղծ է, հայտնում են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից:

Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է էժանագին միջոցներով խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում:

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերում նմանատիպ տեղեկություններ տարածելուց, անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից և հետևել միայն պաշտոնական լրահոսին:

wp-apeth