Հայաստանի կողմից ապահովվել է արդյունքների 100% ճշգրտություն

Հայաստանի կողմից ապահովվել է արդյունքների 100% ճշգրտություն

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղը մասնակցել է կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ Պոլիմերային շղթայական ռեակցիա (ՊՇՌ) հետազոտության մեթոդով SARS-Cov-2-ի հայտնաբերման Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված որակի արտաքին գնահատման ծրագրին, որին մասնակցել է 185 երկրների թվով 255 լաբորատորիա, հայտնում են առողջապահության նախարարությունից:

Բոլոր երկրներում հետազոտվել է ԱՀԿ-ի կողմից ներկայացված 5 կույր նմուշներից կազմված միևնույն միասնական հավաքածուն։ «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի կողմից հետազոտությամբ ապահովվել է արդյունքների 100% ճշգրտություն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամփոփ հաշվետվության մեջ Հայաստանը դասվել է թեստը հաջողությամբ իրականացրած երկրների շարքին: Վերջինս մեծ հաջողություն է Հայաստանի համար և վկայում է «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի մասնագետների բարձր մասնագիտական պատրաստվածության մասին:

wp-apeth