1 օրում 14 ՃՏՊ. 18 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

1 օրում 14 ՃՏՊ. 18 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ոստիկանությունից:

Սեպտեմբերի 24-ին, ժամը 08.10-ին, Երևանի Շիրակի փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Իսուզու» մակնիշի ավտոմեքենայի. «Միցուբիշիի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 19.45-ին, շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել 25-ամյա քաղաքացու: Ըստ շտապօգնության բժշկի հայտարարության՝ քաղաքացին մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 09.10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Տոյոտա», «Կիա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 67-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 17.50-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2114», «ԿամԱԶ-53208» և «Սքանիա» ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2114-ի» 37-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արարատի մարզի Դիմտիրով գյուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 23-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 25-ին, ժամը 00.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, ապա՝ սրճեփ սարքին, ցայտաղբյուրին և հայտնվել այգում. «Նիսան Տիանայի» 41-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Մասիս քաղաքում «Նիսան Վերսա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսան Վերսայի» 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21010» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՈւԱԶ-ի» 49-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին «ՀՈՎՈ Սինոտրուկ» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սահմանադրական դատարանի խաչմերուկում «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Գյումրի-Մարմաշեն ճանապարհի 3-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

wp-apeth