Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Սեպտեմբերի 24-ին, ժամը 08:55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարմաշեն գյուղի եկեղեցու մոտակայքում «Mercedes C-180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Հ․, ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը հայտնվել է մեքենայից դուրս:

Փրկարարներն Արմեն Հ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան:

wp-apeth