Չարենցավանի ոստիկանները գողություններ են բացահայտել

Չարենցավանի ոստիկանները գողություններ են բացահայտել

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները, գողություններ կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Չարենցավանի 32 և 34 տարեկան երկու բնակչի, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանությունում բերման ենթարկվածները խոստովանեցին, որ օգոստոսի 15-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Չարենցավանի քաղաքային գերեզմանատանը կից հողամասերից կատարել են գողություններ։ Գողացել էին երկաթյա խողովակներ ու մետաղյա ցանկապատեր։ Գողոնը հայտնաբերվել է։ Կատարվում է հետաքննություն։

wp-apeth