Բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված

Բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մասնավորապես՝ խարդախության՝ 11, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության` 9-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության, փաստաթղթի կեղծիքի և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3-ական, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, բնակարանային գողության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու և անհետաձգելի միջամտության որոշման պահանջները խախտելու՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։

wp-apeth