Մարել են ընդհանուր 7.9 հա տարածքում բռնկված հրդեհները

Մարել են ընդհանուր 7.9 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 16-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

  • Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 5 հա, 200 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 300 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 4000 քմ,
  • Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ 5000 քմ, Օշական գյուղում՝ 3000 քմ, Թալին-Աշնակ ավտոճանապարհին՝ 1 հա,
  • Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում՝ 2500 քմ,
  • Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 300 քմ, Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին՝ 700 քմ, 200 քմ,
  • Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 500 քմ,
  • Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 200 քմ,
  • Վայք-Գորիս ավտոճանապարհին՝ 1000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 7.9 հա:

wp-apeth