Եղեգնաձոր քաղաքում բռնկված հրդեհը մարված է

Եղեգնաձոր քաղաքում բռնկված հրդեհը մարված է

Սեպտեմբերի 16-ին, ժամը 04։48-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Չալաբյան փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։50-ին, մարվել՝ 12։02-ին։ Այրվել է երկհարկանի առանձնատան տանիքը` մոտ 150 քմ, տանիքի ծածկը` մոտ 100 քմ, 1-ին հարկի ծածկը՝ մոտ 60 քմ, գույքը, հարակից օժանդակ շինությունը՝ մոտ 50 քմ և ավտոտնակում գտնվող «ՎԱԶ-2101» մակնիշի անսարք ավտոմեքենան, վնասվել են հարևանությամբ գտնվող տան շքամուտքի դռան և լոգարանի պատուհանի ապակինները և կախովի առաստաղը՝ մոտ 2 քմ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 20 հրշեջ-փրկարար:

wp-apeth