Հրդեհ անասնագոմի տանիքում

Հրդեհ անասնագոմի տանիքում

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12։24-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Բաղրամյան փողոցում՝ մանկապարտեզի մոտակայքում, այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:55-ին, մարվել՝ 14:16-ին: Պարզվել է, որ այրվել են տներից մեկի հարակից անասնագոմի տանիքը՝ մոտ 60 քմ և խորդանոցի տանիքից մոտ 20 քմ։

wp-apeth