Նախարարը՝ աշակերտների դիմակ դնելու մասին

Նախարարը՝ աշակերտների դիմակ դնելու մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մինչ այսօր դպրոցներում աշակերտների դիմակ դնելու վերաբերյալ նախարարությունը բողոքներ չի ստացել:

«Դիմակների առումով մենք նախկինում հետևում էինք պարետատան, այժմ էլ Առողջապահության նախարարության կողմից սահմանված ցուցումներին: Դիմակներ դնելու առումով լուրջ բողոքներ չենք ստացել և այդ առումով դպրոցներում լարվածություն չենք տեսնում, ինչպես նաև ուսուցիչներից դիտարկումներ չենք ստացել»,- ասել է Հարությունյանը:

Նախարարը հավելել է, որ ուղեցույցը կարող է փոփոխվել, առաջիկա շաբաթվա ընթացքում հետևելու են իրավիճակին: Փոփոխություններ կարվեն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը լինի:

wp-apeth