Այրվել է տան տանիք

Այրվել է տան տանիք

Սեպտեմբերի 15-ին, ժամը 20։07-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մարտունի քաղաքի մանկապարտեզի մոտակայքում գտնվող տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պռոշյան փողոցի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:15-ին, մարվել՝ 20:30-ին: Այրվել են տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչի էլեկտրական լարերը (մոտ 3 գմ) և պլաստմասսայե խողովակները (մոտ 2 գմ):

wp-apeth