1 օրում 6 ՃՏՊ. 7 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

1 օրում 6 ՃՏՊ. 7 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ոստիկանությունից:

Սեպտեմբերի 15-ին, ժամը 16.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 15.15-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղուց Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկ տանող ճանապարհին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա հեծանվորդի, որը սեպտեմբերի 15-ին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 16-ին, ժամը 02.45-ի սահմաններում, Նորապատ-Հայկավան ճանապարհի 5-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 18-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 15-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Վանաձորի Թումանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 57-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 15-ին, ժամը 07.50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղի վարչական տարածքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 15-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

wp-apeth