Հրդեհ Պտղնի գյուղում․ տուժածներ չկան

Հրդեհ Պտղնի գյուղում․ տուժածներ չկան

Սեպտեմբերի 15-ին, ժամը 01։54-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Պտղնի գյուղի ամառանոցներում այրվում է տուն։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար ավտոմեքենա։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պտղնի գյուղի Այգեգործական 16 թաղամասի տներից մեկի տանիքում և հարակից տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:51-ին, մարվել՝ 04:30-ին: Այրվել են տներից մեկը (մոտ 36 քմ) և մյուս տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 40 քմ):

wp-apeth