Կապիտալ շինարարության աշխատանքներ՝ Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այցելել է Արթիկի թիվ 3 ավագ դպրոց՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին: Արձանագրվել է, որ արդեն ավարտին են հասցվել ավագ դպրոցի շենքի կազմաքանդման աշխատանքները: Դպրոցը շահագործման կհանձնվի հաջորդ տարի, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Կառուցվում են նաև խաղահրապարակ, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ:
Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցը պետական բյուջեի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերակառուցվող և հիմնանորոգվող 8 ավագ դպրոցներից մեկն է: