Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

Սեպտեմբերի 10-ին, ժամը 18։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է անկողնուց․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները Հայկուշ Ա․-ին (ծնված 1930 թ․) ցուցաբերել են համապատասխան օգնություն, իսկ շտապօգնության աշխատակիցները՝ համապատասխան բուժօգնություն։

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 19։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծատուրյան փողոցի թիվ 34 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ներսում ընկել է և չի կարողանում մոտենալ բացել դուռը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, նախասրահի հատակին հայտնաբերել Քրիստինե Ս․-ին (ծնված 1930 թ.), մոտեցրել անկողնուն, իսկ շտապօգնության աշխատակիցները՝ ցուցաբերել համապատասխան բուժօգնություն։

wp-apeth