Մարել են ընդհանուր 36․8 հա տարածքում բռնկված հրդեհները

Մարել են ընդհանուր 36․8 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 10-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

  • Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ,
  • Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ 8 հա, Սասունիկ գյուղում՝ 20 հա, Օշական գյուղում՝ 8000 քմ,
  • Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 2000 քմ,
  • Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 6000 քմ, Արզնի գյուղում՝ 1․5 հա, Գառնի գյուղում՝ 5000 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 3 հա, Կոտայք-Կապուտան ավտոճանապարհին՝ 2 հա:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 36․8 հա: 

wp-apeth