1 օրում 8 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

1 օրում 8 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 2 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ոստիկանությունից:

Սեպտեմբերի 9-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 20-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է Երևանի Դավիթաշեն թաղամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 08.30-ին, Երևանի Կուրղինյան փողոցում «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 20.45-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 21.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 20-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.15-ի սահմաններում, Ապարան քաղաքի Մ. Բաղրամյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21015» և անհայտ մակնիշի ավտոմեքենաներ. 20-ամյա քաղաքացին «ՎԱԶ-21015-ի» ուղևորուհին է եղել:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

wp-apeth