Ուկրաինան Հայաստանը դասել է «կանաչ» երկրների կատեգորիային

Ուկրաինան Հայաստանը դասել է «կանաչ» երկրների կատեգորիային

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի դրական դինամիկան, սեպտեմբերի 4-ից Ուկրաինայի առողջապահության նախարարությունն առաջին անգամ Հայաստանը դասել է այսպես կոչված «կանաչ» երկրների կատեգորիային, հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից:

Սա նշանակում է, որ Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորները (նրանք ովքեր, ըստ Ուկրաինայի նախարարների կաբինետի օգոստոսի 26-ի որոշման իրավունք ունեն մուտք գործելու երկիր, այլևս կարիք չունեն ինքնամեկուսացվելու կամ COVID-19-ի ՊՇՌ թեստ անցնելու, այն պայմանով, որ վերջին 14 օրվա ընթացքում եղել են ՀՀ-ում կամ կանաչ գոտու այլ երկրում։

Միևնույն ժամանակ, ուժի մեջ է մնում COVID-19-ը ծածկող ապահովագրություն ունենալու պարտադիր պահանջը, բացառությամբ այն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր բնակության կարգավիճակ ունեն Ուկրաինայում։

wp-apeth