Հրդեհ չշահագործվող շինությունում

Հրդեհ չշահագործվող շինությունում

Սեպխտեմբերի 7-ին ժամը 04:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փարպեցու փողոցի թիվ 4 և թիվ 6 շենքերի մոտակայքում՝ կիսակառույց շինությունում, նկատվում է կրակ :

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:40-ին, մարվել՝ 04:57-ին: Այրվել են բաղդադե չշահագործվող շինության (մոտ 30 քմ) փայտյա կառուցատարրերը, շինության տանիքում՝ մոտ 2 քմ խոտ և մոտ 3 խմ աղբ:

wp-apeth