Ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրիում

Ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրիում

Սեպտեմբերի 2-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն են իրականացրել Գյումրիում, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 13 տրանսպորտային միջոց, 15 մեքենայի դիմապակիները թույլատրելիից մուգ էին, 10-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ հետախուզման մեջ, իսկ երկուսի խլացուցիչները վերասարքավորված էին աղմուկով երթևեկելու համար։

Բոլոր օրինախախտների նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

wp-apeth