ԲԸՏՄ-ն Գյումրիում գրանցել է եզակի խախտումներ

ԲԸՏՄ-ն Գյումրիում գրանցել է եզակի խախտումներ

Սեպտեմբերի 3-ին վաղ առավոտից ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի տուն-թանգարանների, պատկերասրահների, հուշարձանների և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող այլ վայրերում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները ոստիկանների հետ համատեղ իրականացրել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված հերթական միջոցառումը։
Խստացված ստուգայցի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել դիմակները ճիշտ կրելու, անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ չառաջացնելու սահմանված պահանջների կատարմանը։

Այսօր Գյումրի քաղաքում մեծաքանակ խախտումներ չեն արձանագրվել, գրանցվել է դիմակ չկրելու մի քանի դեպք. ոստիկանների կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ։ ԲԸՏՄ տեսուչները բաժանել են բժշկական դիմակներ, իրականացրել լայնածավալ իրազեկման աշխատանքներ։ Մայրաքաղաքում և ՀՀ մարզերում ուժեղացված ստուգայցերը շարունակական են։

wp-apeth