Վարակակիրներից 2-ը Իվանյան համայնքից են, 1-ը՝ Մարտակերտց, 1-ն էլ Ստեփանակերտից

Վարակակիրներից 2-ը Իվանյան համայնքից են, 1-ը՝ Մարտակերտց, 1-ն էլ Ստեփանակերտից

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք: Վարակակիրներից 2-ը Իվանյան համայնքից են, 1-ը՝ Մարտակերտ, 1-ն էլ Ստեփանակերտ քաղաքից են: Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 299 մարդու մոտ, որից 265-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 56 քաղաքացի: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 261 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 11, 158 փորձանմուշի հետազոտություն:

wp-apeth