21 գծային շտապօգնության ավտոմեքենա` մարզերին. 3-ը Շիրակի մարզին

21 գծային շտապօգնության ավտոմեքենա` մարզերին. 3-ը Շիրակի մարզին

Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարի շրջանակներում ձեռք է բերվել ՈւԱԶ տեսակի ամենագնաց` բժշկական սարքերով և պարագաներով հագեցված, 21 գծային շտապ բժշկական օգնության ավտոմեքենա, որոնք նվիրաբերվելու են մարզերում գործող բժշկական կազմակերպություններին, հայտնում են առողջապահության նախարարությունից:

Առաջնային համարելով մարզերի համաչափ զարգացումը, նաև հիմք ընդունելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը Հայաստանում` առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է  մարզային ծառայությունների նյութատեխնիկական բազայի բարելավումը` հեռավոր գյուղական բնակավայրերի բնակչությանը սպասարկող շտապ բժշկական օգնության ծառայությունների մատչելիության, տեղանքի ռելիեֆին համապատասխանող, ամենագնաց և բարձր անցողունակություն ունեցող անհետաձգելի բուժօգնության համար նախատեսված տրանսպորտային միջոցներով ապահովման համատեքստում։

Նշենք, որ շտապօգնության ծառայությունը մարզերում հիմնականում գործում է բժշկական կենտրոնների կառուցվածքում, ուստի ընտրության առումով հիմք է ընդունվել մարզպետարանների կողմից ներկայացված կարիքները` առաջնորդվելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող բնակչության քանակով, առկա մեքենաների տեխնիկական վիճակի գնահատմամբ և հագեցվածության աստիճանով, սպասարկվող բնակավայրի աշխարհագրական դիրքով։

Մեքենաները մարզային բժշկական կազմակերություններին բաշխվելու են հետևյալ կերպ.

  • 1.    Արարատի մարզ, «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,
  • 2.    Վայոց ձորի մարզ, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,
  • 3.    Կոտայքի մարզ, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,
  • 4.    Արագածոտնի մարզ, «Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
    «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,
  • 5.    Լոռու մարզ` «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
    «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
  • 6.    Շիրակի մարզ` «Արթիկի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ` 1 հատ,
    «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
    «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
  • 7.    Գեղարքունիքի մարզ` «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ` 1 հատ,
    «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
    «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
  • 8.    Սյունիքի մարզ` «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
    «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
    «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
  • 9.    Տավուշի մարզ` «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
    «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
    «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
    «Այգեձորի առողջության կենտրոն» ՊՈԱԿ` 1 հատ,
    «Արծվաբերդի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ:
wp-apeth