Շիրակի մարզը ներկայացնելու են «Գյումրի-աղջիկներ» և «Հայասա» թիմերը
Օգոստոսի 31-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ Հայաստանի կանանց ֆուտբոլի Բարձրագույն խմբի, Առաջին խմբի և գավաթի խաղարկության վիճակահանությունը։ Կայանալիք մրցաշարերում Շիրակի մարզը ներկայացնելու են «Գյումրի-աղջիկներ» և «Հայասա» թիմերը:
Բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին։ Առաջին տուրում կկայանան հետևյալ հանդիպումները․
- «Հայասա» — «Ալաշկերտ-աղջիկներ»
- «Ուրարտու-աղջիկներ» — «Գանձասար-Կապան-աղջիկներ»
- «Գյումրի-աղջիկներ» — «Նորավանք-աղջիկներ»
Առաջին խմբի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին։ Առաջին տուրում իրար դեմ կմրցեն հետևյալ թիմերը․
- «Վեստ-Արմենիա աղջիկներ» — «Արարատ-աղջիկներ»
- «Նոա-աղջիկներ» — «Գանձակ 2»
- «Գյումրի-աղջիկներ» — «Վան-Չարենցավան»
- «Լոռի-աղջիկներ» — «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցի 7 թիմ, կմեկնարկի հոկտեմբերի 10-ին։ 1/8-րդ եզրափակչում իրար դեմ կմրցեն հետևյալ զույգերը․
- «Նորավանք» — «Փյունիկ-աղջիկներ»
- «Գանձասար-Կապան-աղջիկներ» — «Ալաշկերտ-աղջիկներ»
- «Ուրարտու-աղջիկներ» — «Հայասա»