Շիրակի մարզը ներկայացնելու են «Գյումրի-աղջիկներ» և «Հայասա» թիմերը

Շիրակի մարզը ներկայացնելու են «Գյումրի-աղջիկներ» և «Հայասա» թիմերը

Օգոստոսի 31-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ Հայաստանի կանանց ֆուտբոլի Բարձրագույն խմբի, Առաջին խմբի և գավաթի խաղարկության վիճակահանությունը։ Կայանալիք մրցաշարերում Շիրակի մարզը ներկայացնելու են «Գյումրի-աղջիկներ» և «Հայասա» թիմերը:

Բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին։ Առաջին տուրում կկայանան հետևյալ հանդիպումները․

  • «Հայասա» — «Ալաշկերտ-աղջիկներ»
  • «Ուրարտու-աղջիկներ» — «Գանձասար-Կապան-աղջիկներ»
  • «Գյումրի-աղջիկներ» — «Նորավանք-աղջիկներ»

Առաջին խմբի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին։ Առաջին տուրում իրար դեմ կմրցեն հետևյալ թիմերը․

  • «Վեստ-Արմենիա աղջիկներ» — «Արարատ-աղջիկներ»
  • «Նոա-աղջիկներ» — «Գանձակ 2»
  • «Գյումրի-աղջիկներ» — «Վան-Չարենցավան»
  • «Լոռի-աղջիկներ» — «Արարատ-Արմենիա աղջիկներ»

Կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցի 7 թիմ, կմեկնարկի հոկտեմբերի 10-ին։ 1/8-րդ եզրափակչում իրար դեմ կմրցեն հետևյալ զույգերը

  • «Նորավանք» — «Փյունիկ-աղջիկներ»
  • «Գանձասար-Կապան-աղջիկներ» — «Ալաշկերտ-աղջիկներ»
  • «Ուրարտու-աղջիկներ» — «Հայասա»
wp-apeth