Հրդեհ Շիրակի մարզի Կամո գյուղում

Հրդեհ Շիրակի մարզի Կամո գյուղում

Օգոստոսի 31-ին, ժամը 12:51-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:38-ին։ Այրվել է տներից մեկի բակում կուտակած մոտ 2000 հակ անասնակեր (որից 1000 հակ՝ ծղոտ) և աթար (մոտ 15 խմ): Հրդեհաշիջման աշխատանքներին ներրգրավվել են երկու տրակտոր և հինգ ինքնաթափ-բեռնատար։

wp-apeth