«Արարատ-Արմենիան» իմացավ մրցակցին

«Արարատ-Արմենիան» իմացավ մրցակցին

Կայացել է Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային», որը Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլից դուրս մնալուց հետո, պայքարը շարունակելու է Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում որպես մրցակից բաժին է հասել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆոլան»: Հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 17-ին Երևանում:

Հիշեցնենք, որ անցած տարի նույնպես «Արարատ-Արմենիան» խաղացել է Լյուքսեմբուրգի չեմպիոնի հետ: Եվրոպայի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում հայկական թիմը պարտվեց «Դյուդելանժին» և դուրս մնաց հետագա պայքարից:

wp-apeth