Մարել են ընդհանուր 26․3 հա տարածքում բռնկված հրդեհները. Ամասիայում՝ մոտ 0․5 հա

Մարել են ընդհանուր 26․3 հա տարածքում բռնկված հրդեհները. Ամասիայում՝ մոտ 0․5 հա

Օգոստոսի 30-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

  • Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, 5000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1 հա, 250 քմ,
  • Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 5000 քմ, 1000 քմ, Օշական գյուղում՝ 1500 քմ,
  • Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ 2 հա, Հովտաշատ գյուղում՝ 1400 քմ,
  • Արմավիրի մարզի Արևաշատ գյուղում՝ մոտ 20 հա, Հայկավան գյուղում՝ մոտ 3500 քմ,
  • Կոտայքի մարզի Գետարգել գյուղում՝ մոտ 3000 քմ, Ներքին Պտղնի գյուղում՝ 4000 քմ, Ջրվեժ գյուղում՝ 1000 քմ,
  • Շիրակի մարզի Ամասիա գյուղում՝ մոտ 0․5 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 26․3 հա:

wp-apeth