Բացահայտել են հանցագործության 149 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված

Բացահայտել են հանցագործության 149 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 28-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մասնավորապես՝ խարդախության՝ 28, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության՝ 27-ական, ընտանեկան բռնության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման` 8, յուրացման կամ վատնման` 6, ծեծի՝ 5, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3-ական, անձի առևանգման՝ 2, բնակարանային գողության, շորթման, կաշառակերության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և դատական ակտի պահանջները չկատարելու՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, խարդախության և կողոպուտի 1 դեպք։

wp-apeth