Հրդեհ Առափի գյուղում

Հրդեհ Առափի գյուղում

Օգոստոսի 29-ին, ժամը 11:58-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առափի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել՝ 15:25-ին: Այրվել է մոտ 200 հակ անասնակեր:

wp-apeth