Ինքնասպանության երկու փորձ է կանխվել

Ինքնասպանության երկու փորձ է կանխվել

Օգոստոսի 27-ին, ժամը 21։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները կանխել են քաղաքացու (արական սեռի, ծնված 1980 թ․) ինքնասպանության փորձը։

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 28-ին, ժամը 00։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները՝ քաղաքացիների և ոստիկանների հետ համատեղ, կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։ Վերջինս տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա:

wp-apeth