Հրդեհ Նոր Խարբերդի ամառանոցների Անտառային փողոցում

Հրդեհ Նոր Խարբերդի ամառանոցների Անտառային փողոցում

Օգոստոսի 27-ին, ժամը 15:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների Անտառային փողոցում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Խարբերդի Անտառային փողոցի տներից մեկի հարակից հողատարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:41-ին, մարվել՝ 18:30-ին: Այրվել են 200 քմ խոտածածկույթ և 15 քմ փայտե շինություն (ներսում կենցաղային իրեր)։

wp-apeth