Ուդոն Բուխարեստում է, բայց նրան հավաքական են հրավիրել որպես «Արարատի» ֆուտբոլիստ

Ուդոն Բուխարեստում է, բայց նրան հավաքական են հրավիրել որպես «Արարատի» ֆուտբոլիստ

Գյումրու «Շիրակի» կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն այս պահին թիմի հետ գտնվում է Բուխարեստում, որտեղ այսօր կայանալու է Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Ստյաուայի» հետ հանդիպումը: Անցած առաջնության ավարտից հետո աֆրիկացի խաղացողը փորձեց կարիերան արտասահմանում շարունակել, մասնավորապես, Ղազախստանում, բայց ապարդյուն:

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն խաղացողների անունները, որոնք նախապատրաստվելու են Մակեդոնիայի ու Էստոնիայի հետ առաջիկա խաղերին: Ցուցակում է նաև Հայաստանի քաղաքացիություն ստացած Սոլոմոն Իմե Ուդոն: Հատկանշական է, որ վերջինիս անվան դիմաց նշված է Երևանի «Արարատի» անունը: Ստացվում է՝ Ուդոն «Շիրակի» հետ Բուխարեստում է, բայց նրան հավաքական են հրավիրել որպես «Արարատի» ֆուտբոլիստ:

wp-apeth