Խաշթառակցի 4-ամյա երեխան դուրս կգրվի հիվանդանոցից

Խաշթառակցի 4-ամյա երեխան դուրս կգրվի հիվանդանոցից

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն այսօր դուրս կգրվի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Նրա կյանքին ու առողջությանն այլևս վտանգ չի սպառնում:

«Փոքրիկն ու ընտանիքի մյուս հինգ երեխաները, որոնք նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն կտեղափոխվեն Երևանի մանկան տուն:

Ավելի վաղ էլ տեղեկացրել էի, որ նույն ընտանիքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է: Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով: Առողջություն ու խաղաղություն երեխաներին»,- գրելէ  Դերձյանը:

wp-apeth