ՏՄՊՊՀ-ն կարճել է դիմակների և ձեռնոցների շրջանառության ոլորտներում հարուցված վարչական վարույթները

ՏՄՊՊՀ-ն կարճել է դիմակների և ձեռնոցների շրջանառության ոլորտներում հարուցված վարչական վարույթները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումներով կարճվել են 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում լատեքսից ու նետրիլից մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների և մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների շրջանառության ոլորտներում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ ս.թ. մայիսի 26-ին հարուցված վարչական վարույթները:

Վարչական վարույթների քննությամբ խոշոր տնտեսվարողների կողմից ձեռնոցների և դիմակների իրացման ոլորտներում մրցակցության օրենսդրության խախտման երևույթներ չեն բացահայտվել: Ուսումնասիրություններն իրականացվել են մեծածախ վաճառքով զբաղվող հինգ ընկերություններում («ԱԼՖԱ-ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲԸ, «ՎԱԳԱ-ՖԱՐՄ», «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ», «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ», «ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ» Հ/Ձ ՍՊԸ-ներ), հինգ խոշոր դեղատնային ցանցերում («ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ, «ԱՌՆԻԿԱ», «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՈՒՆ», «ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ» ԴԵՂԱՏՈՒՆ Հ/Ձ, «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ ՌԵՄԵԴԻ» ՍՊԸ-ներ), մեկ առևտրային ցանցում՝ «ՍԻԹԻ» ՍՊԸ-ում, և դիմակի տեղական արտադրություն իրականացնող երկու խոշոր ընկերություններում` «ՍԱԼՅՈՒՍ», «ՏԱՎՈՒՇ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ-ներում։

Մասնավորապես պարզվել է, որ դիմակների գների բարձրացումը պայմանավորված է եղել ներմուծման և/կամ ձեռքբերման գների բարձրացմամբ: Տեղական արտադրության դիմակների բարձր գները պայմանավորված են եղել միջազգային շուկաներում հումք-նյութերի գների բարձրացմամբ: Հանձնաժողովն արձանագրել է, որ տնտեսվարող սուբյեկտների կողմից 2019 թվականի դեկտեմբերին 2020 թվականի մայիսի համեմատ ձեռնոցների և դիմակների պարագայում վերադիրների ավելացում տեղի չի ունեցել, սակայն տեղի է ունեցել դիմակների և ձեռնոցների բարձր գներով ձեռք բերում, ինչի արդյունքում դրանք վերջնական սպառողին իրացվել են բարձր գներով։

Հանձնաժողովի որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

Դիմակների և ձեռնոցների վերադիրների գրաֆիկական պատկերները կարող եք տեսնել այստեղ (գրաֆիկներում ներկայացված են մեկ դիմակի և մեկ զույգ ձեռնոցի վերադիրները)։

wp-apeth