Չինարիում բնակելի տան հիմքային աշխատանքներն ավարտվել են, Այգեպարը կունենա մոտ 70 տեղով երկաթբետոնե ապաստարան

Չինարիում բնակելի տան հիմքային աշխատանքներն ավարտվել են, Այգեպարը կունենա մոտ 70 տեղով երկաթբետոնե ապաստարան

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է Տավուշի սահմանամերձ գյուղերում իրականացվող շինարարության ընթացքով:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ Չինարիում բնակելի տան հիմքային աշխատանքներն ավարտվել են, ներկայում ընթանում են նկուղի հարկի սյուների ու պատերի շինարարական աշխատանքները: Ներքին Կարմիրաղբյուրում տեղադրվել է հավաքովի ապաստարան, որն արդեն պատրաստ է և մնում է հողով ծածկել: Պուրակը նախատեսվում է կառուցել ճանապարհի եզրին գտնվող հողատարածքում, որը բնակիչը վաճառում է: «Այգեպարում ևս կլինի մոտ 70 տեղով երկաթբետոնե ապաստարան: Արդեն ընտրել ենք տարածքը, ընտրել ենք շինարարին. առաջիկա 1-2 օրում կսկսվի շինարարությունը: Որոշվել է, որ այն կլինի դպրոցի բակում»,-ասել է Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ Այգեպարում նաև տների տանիքների վերանորոգման լայնածաված աշխատանքներ են ընթանում:

wp-apeth