Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

Օգոստոսի 26-ին, ժամը 21։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Անի Պլազա» հյուրանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մարվել է ժամը 21։18-ին։ Այրվել է «BMW 750» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Արմեն Փ․) շարժիչի հատվածը՝ մասամբ։

wp-apeth