ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ տուժածներ չկան

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ տուժածներ չկան

Օգոստոսի 26-ին, Ժամը 10։48-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա-Վայք ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 131-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Բ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (15 մետր) և բարձրացել մոտակա բլրի վրա․ տուժածներ չկան: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։

wp-apeth