Բջնիի անտառում այրվել է ավտոմեքենա

Բջնիի անտառում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 25-ին, ժամը 16:37-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնիի անտառում՝ «Սուրբ Մինաս» մա­տուռ տանող ճանապարհին, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ճանապարհի անանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները մոտ 2 կմ ճանապարհն անցել են ոտքով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին, մարվել՝ 17:44-ին: Այրվել է «Nissan X-Trail» ավտոմեքենան:

wp-apeth