1 օրում 12 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

1 օրում 12 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Օգոստոսի 25-ին, ժամը 18.00-ին, Երևանի Արգիշտիի փողոցում իրար են բախվել «Լեքսուս», «Օպել», «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 25-ին, ժամը 19.35-ին, Երևանի Աբովյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 25-ին, ժամը 22.15-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլ. 33-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 25-ին, ժամը 18.35-ին, Երևանի Ազատության պողոտայում իրար են բախվել «ԳԱԶ-322132» ավտոբուս, «Հոնդա», «Միցուբիշի» և երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտաներից» մեկի 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 25-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 52-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել. հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 25-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Արարատի մարզի Շահումյան գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 25-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սարալանջի-Նաիրյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա Կորոլա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 25-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան-Հանրապետության փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 25-ին, ժամը 09.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 145,3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 85-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Կապան-Վերին Խոտանան ճանապարհի 18-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

wp-apeth