1 օրում 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

1 օրում 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Օգոստոսի 24-ին, ժամը 20.20-ին, Երևանի Բագրատունյաց և Եղ. Թադևոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 24-ին, ժամը 21.00-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և 60-ամյա քաղաքացու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 24-ին, ժամը 23.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել եզրաքարերին. 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 24-ին, ժամը 12.10-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկիի» 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 24-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Արարատի մարզի Բարձրաշեն գուղում «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Oգոստոսի 24-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի և «Ջիբեյ» շտապօգնության մեքենաները. «Տոյոտայի» 29-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 24-ին, ժամը 10.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 36-ամյա քաղաքացի եւ հայտնել է, որ վնասվածքները ստացել է տանիքից ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ օգոստոսի 24-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 44-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացուն:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 24-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ կայանված «ԿամԱԶ» բեռնատարի. «ԳԱԶելի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 24-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում իրար են բախվել «ԳԱԶ-52» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» վարորդը և 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 24-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Չարենցի փողոցում հեծանիվը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի. 42-ամյա հեծանվորդը և հետնամասում նստած նրա 9-ամյա որդին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 24-ին, ժամը 05.30-ին, Տավուշի մարզի Վ. Ծաղկավան-Վարագավան գյուղամիջյան ճանապարհին «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 36-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 24-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Դիլիջանի Կամոյի փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել նաև 59-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն վթարի ժամանակ:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 24-ին, ժամը 14.15-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մայրաքաղաքային փողոցում բախվել է բաժանարար բետոնե պատնեշին, ապա էլեկտրասյանը. 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

wp-apeth