ԱՆ մամուլի խոսնակը՝ Արսեն Թորոսյանի հրաժարականի լուրերի վերաբերյալ

ԱՆ մամուլի խոսնակը՝ Արսեն Թորոսյանի հրաժարականի լուրերի վերաբերյալ

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս պահին աշխատանքի վայրում է, իսկ նախարարությունում շարունակվում է բնականոն աշխատանքային գործընթացը: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ պատասխանելով Թորոսյանի հրաժարական տալու վերաբերյալ լուրերին:

Անդրադառնալով նրան, թե ինչու է նախարարը փակել «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջը, Նիկողոսյանն ասել է, որ այդ հարցը չի մեկնաբանում:

Համացանցում լուրեր են սկսել շրջանառվել, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել, այն բանից հետո, երբ նախարարն ապաակտիվացրել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջը:

wp-apeth