Հայտնաբերվել է երկու ական

Հայտնաբերվել է երկու ական

Օգոստոսի 24-ին, ժամը 07:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բակունցի փողոցի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում զինամթերք է հայտնաբերվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շենքի հարևանությամբ գտնվող հողամասում գտնվել է երկու ական։ Փրկարարները սահմանազատել են նշված տարածքը: Հերթապահություն է սահմանվել Սիսիանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից։

wp-apeth