Դադարեցրել են քաղաքացու որոնողական աշխատանքները

Դադարեցրել են քաղաքացու որոնողական աշխատանքները

Օգոստոսի 24-ին, ժամը 10։00-ին ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ 5 փրկարար ծառայող, վերսկսել են քաղաքացու որոնողական աշխատանքները։

Աշխատանքներին մասնակցում են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի 10 աշխատակիցներ և 40 քաղաքացիներ։

Ժամը 19։23-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին, ժամը 17։52-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 22-ին ժամը 14:00-ից Դաստակերտ քաղաքի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ Մարինե Մ․-ն (ծնված 1986 թ․) դուրս է եկել տանից և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Սիսիանի բաժնի 10 աշխատակիցներ և քաղաքացու ազգականները։

Ժամը 20:21-ին անբարենպաստ եղանակի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։

wp-apeth