ՃՏՊ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժածներ

ՃՏՊ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժածներ

Օգոստոսի 23-ին, ժամը 17։50-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորը․ կան զոհեր և տուժածներ։

Պարզվել է, որ Փոքրաշեն-Աշոցք ավտոժանապարհի 1-ին կմ-ին «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր ձորակից գլխիվայր շրջվել է: Վարորդը՝ Լևոն Հ․-ն (ծնված 1995 թ.) և ուղևոր Թերեզա Դ․-ն (ծնված 1998 թ.) տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ Հեղինե Հ․-ն (ծնված 1972 թ.), Արմեն Հ․-ն (ծնված 1995 թ.), Նվարդ Դ․-ն (ծնված 1974 թ.) և Վարդիթեր Հ․-ն (ծնված 1992 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Գյումրու ԲԿ:

wp-apeth