Ապաքինվել է 16 միլիոնից ավելի մարդ, վարակվածների թիվն անցել է 23 միլիոնը

Ապաքինվել է 16 միլիոնից ավելի մարդ, վարակվածների թիվն անցել է 23 միլիոնը

Համաձայն worldometers-ի տվյալների՝ օգոստոսի 23-ի ժամը 22:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 23 միլիոն 478 հազարը (23,478,788), մահացել է 810,413, բուժվել՝ 16,002,815 հիվանդ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 5 միլիոն 856 հազարը՝ 5,856,346 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան, որտեղ վարակավծների թիվն անցել է երեք միլիոն 589 հազարը (3,589,469), Հնդկաստանը (3,080,483), Ռուսաստանը (956,749), Հարավային Աֆրիկան (607,045), Պերուն (585,236), Մեքսիկան (556,216), Կոլումբիան (533,103), Իսպանիան (407,879), Չիլին (397,665), և Իրանը (358,905):

Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (180,386), հետո գալիս են Բրազիլիան (114,469), Մեքսիկան (60,254), Հնդկաստանը (57,263), Մեծ Բրիտանիան (41,429),  Իտալիան (35,437), Ֆրանսիան (30,512), Իսպանիան (28,838), Պերուն (27,453), Իրանը (20,643), Կոլումբիան (16,968), Ռուսաստանը (16,383), Հարավային Աֆրիկան (12,987), Չիլին (10,852) ու Բելգիան (9,988):

Ապաքինվածների թվով ևս առաջատարը Միացյալ Նահանգներն է (3,152,100), հետո գալիս են Բրազիլիան (2,709,638), Հնդկաստանը (2,313,510), Ռուսաստանը (770,639), Հարավային Աֆրիկան (504,127), Պերուն (391,144), Մեքսիկան (380,492), Չիլին (371,179),  Կոլումբիան (359,792), Իրանը (309,464)  և Սաուդյան Արաբիան (280,143):

COVID-19 հիվանդության հիմնական օջախը համարվում է արևմտյան կիսագունդը, որին բաժին է հասնում ընդհանուր վարակակիրների թվի կեսը:

Համաճարակը ծանր սոցիալական և տնտեսական հարված է հասցրել մասնավորապես Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներին, որտեղ բնակչության մոտ 37 տոկոսը կարող է հայտնվել աղքատության շեմին, նախազգուշացնում են ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի գիտնականները:

Կորոնավիրուսի վարակակիրների թիվը վերջին շրջանում կտրուկ աճում է նաև եվրոպական երկրներում` Գերմանիայում, Ֆրանսիայում, Չեխիայում, Իտալիայում:

wp-apeth