Բախվել են «Mercedes»-ներն ու «BMW»-ն

Բախվել են «Mercedes»-ներն ու «BMW»-ն

Օգոստոսի 21-ին, Ժամը 21:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության կրթահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ՝ Գրիգոր Պ․, ծնված 1996 թ․), «Mercedes» (վարորդ՝ Սարգիս Ք․) և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գրիգոր Պ․) բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով մեքենայի բեռնախցիկում հրդեհ է բռնկվել։

Գրիգոր Պ․-ն հրաժարվել է բուժօգնությունից։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։43-ին, մարվել՝ 21։45-ին։ Այրվել է բեռնախցիկը՝ մասամբ։

wp-apeth