«Օրինապահ հարկ վճարով» կարգավիճակը հաստատող հավաստագիր է ստացել ևս 14 տնտեսվարող

«Օրինապահ հարկ վճարով» կարգավիճակը հաստատող հավաստագիր է ստացել ևս 14 տնտեսվարող

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկ վճարողներին շնորհել «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրեր: Պահպանելով անվտանգության կանոնները` ևս 14 տնտեսվարողի հավաստագիր ուղարկվել է փոստային կապով:

2020թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 139 տնտեսվարող: 80 հարկ վճարողի դիմում բավարարվել է, 57  դիմում մերժվել, ևս 2 դիմում ուսումնասիրության փուլում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Տեղեկատվություն հարկ վճարողների վերաբերյալ» ենթաբաժնի «Օրինապահ հարկ վճարողներ» հատվածում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

  • 1. «ՎՎ ՄԵՏԱԼ ԹՐԵՅԴ» ՍՊԸ
  • 2. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ
  • 3. «ՄԱՔՍ ՕԻԼ» ՍՊԸ
  • 4. «ԼԵՍՕՆԱ» ՍՊԸ
  • 5. «ԻՏԱ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ
  • 6. «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ
  • 7. «ՄԳ ԹՐԵՅԴԻՆԳ» ՍՊԸ
  • 8. «ԿԱՍԿԱԴ ԷՆԵՐԳՈ» ՍՊԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
  • 9. «ՄՈՆՏ» ՍՊԸ
  • 10. «ՌԷԿԱ» ՍՊԸ
  • 11. «ՅՈՒՆԻՔՈՐՆ ԹՐԵՅԴ» ՓԲԸ
  • 12. «ԱՐՓԻՍՈԼԱՐ» ՍՊԸ
  • 13. «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊԸ
  • 14. «ԱՐԿԱԹ» ՍՊԸ
wp-apeth