Հետախուզվողը բերման է ենթարկվել Ախուրյանի բաժին

Հետախուզվողը բերման է ենթարկվել Ախուրյանի բաժին

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 20-ին Ախուրյանի բաժին բերման է ենթարկվել 59-ամյա Հարություն Ա.-ն, որը 2019 թ. ապրիլի 5-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Գողության մեղադրանքով հետախուզվողները հայտնաբերվեցին Ալավերդի քաղաքում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 20-ին, ժամը 19.35-ին, Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասում հայտնաբերվել և Ստեփանավանի բաժին բերման են ենթարկվել 36-ամյա Սերյոժա Ս.-ն և Վահան Ղ.-ն, որոնք մարտի 12-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 20-ին բաժին է ներկայացել 18-ամյա Կորյուն Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 34-177-րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 20-ին Ավանի բաժանմունք է ներկայացել 36-ամյա Բորիս Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

***

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 20-ին Դոնի Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանելուց հետո Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 40-ամյա Ազատ Գ.-ն, որը 2017 թ. ապրիլի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

33-ամյա տղամարդը հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները օգոստոսի 20-ին Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոցից բերման են ենթարկել 33-ամյա Ավագ Ա.-ին, որը օգոստոսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Խուլիգանության համար հետախուզվողը հայտնաբերվեց Ավան թաղամասում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 20-ին Ավանի 4-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 27-ամյա Գևորգ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

Ոստիկանության ծառայողները գողության մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների հետ օգոստոսի 20-ին Տիգրան Պետրոսյան փողոցից բերման են ենթարկել 49-ամյա Հովհաննես Ա.-ին, որը օգոստոսի 8-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

***

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումներով օգոստոսի 19-ին թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար բերման ենթարկված 46-ամյա Վազգեն Մ.-ն նաև հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն:

Հետախուզվում էր ալիմենտ չվճարելու մեղադրանքով

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 20-ին Ներքին Չարբախի 5-րդ փողոցից բերման է ենթարկվել 26-ամյա Արսեն Գ.-ն, որը 2018 թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Սարատովի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 1100-րդ հոդվածի (Ալիմենտ չվճարելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Մաշտոցի ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Օգոստոսի 20-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները Մարգարյան փողոցից բերման են ենթարկել 40-ամյա Մանվել Խ.-ին, որը օգոստոսի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

wp-apeth